ԱՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքում շարունակվում են պատերազմի հետևանքով վնասված տանիքների վերականգնման շինաշխատանքները:
Ննգիում վերանորոգվում են պատերազմից վնասված տանիքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
«Պատերազմի պատճառով համայնքում շուրջ 52 տան տանիքներ վնասվել են: Հունիս ամսվա սկզբին սկսվել են տանիքների վերականգնման շինաշխատանքները: Տասը տներում այդ գործընթացն արդեն ավարտվել»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ննգի համայնքի ղեկավար Զարմիկ Քամալյանը: ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանի տեղեկացմամբ՝ տանիքների վերականգնման շինաշխատանքների կապալառուն «Վանատուրանց» ՍՊԸ-ն է։