Artsakhpress

Տնտեսական

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի ծավալն աճել է 18 տոկոսով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի խորհրդի անդամը հայտարարել է 2020 թվականին միության և Իրանի միջև առևտրի ծավալի 18 տոկոս աճի մասին:

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի ծավալն աճել է 18 տոկոսով

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի ծավալն աճել է 18 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իրանի ռադիոհեռուստատեսության ռուսական ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում, Անդրեյ Սլեպնյովն ասել է. «2020-ին, չնայած պատժամիջոցների ճնշմանը,  Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի ծավալն աճել է 18 տոկոսով»: Այս մասին գրում է Pars Today-ը, փոխանցում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ միևնույն ժամանակ, ԵՄ հետ ԵԱՏՄ առևտուրը  2020թ նվազել է 23 տոկոսով:
Սլեպնյովի խոսքերով, միության անդամ երկրները համոզված են, որ Իրանի և Եվրասիական միության կողմից նախապատրաստվող համաձայնագիրը պետք է հանգեցնի Հյուսիս-հարավ միջանցքի լիարժեք գործադրմանը, ներառյալ ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի ոլորտները, ինչը շատ հաջող հեռանկար ունի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի նախարարների խորհրդի անդամը հավելել է, որ միությունը ջանքեր է գործադրում՝ առևտրի ցիկլից  դոլարը բացառելու ուղղությամբ:
ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանից, Ղրղզստանը և Հայաստանը, որոնց հետ Իրանն ունի շատ լավ հարաբերություններ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search