Artsakhpress

Մշակույթ

Անվանի երգչի կատարմամբ կկայանա «Իմ Հադրութ» երգի պրեմիերան

Հադրութի տոնին ընդառաջ՝ օգոստոսի 15-ին, արմատներով հադրութցի երգիչ Սար Սարգսյանը կներկայացնի իր նոր՝ վոկալ «Իմ Հադրութ» ստեղծագործությունը։

Անվանի երգչի կատարմամբ կկայանա «Իմ Հադրութ» երգի պրեմիերան

Անվանի երգչի կատարմամբ կկայանա «Իմ Հադրութ» երգի պրեմիերան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երգի տեքստի հեղինակն է Սոկրատ Խանյանը, երաժշտությանը՝ Արմենուհի Կարապետյանը, գործիքավորումը կատարել է Ալեքսանդրա Մաղաքյանը, ձայնագրման ռեժիսորը և համադրողը Ստեփան Բերուջանյանն է, ձայնագրվել է «Delphy Records» ստուդիայում։

«Երգի պրեմիերան տեղի կունենա իմ պաշտոնական www.sarsargsyan.com կայքում, Հադրութի օրվա նախօրեին։ Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց,ովքեր աջակցեցին ինձ այս կարևոր գործում»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սար Սարգսյանը և հավելել, որ երգը դեռ կներկայացվի աուդիո տարբերակով, բայց առաջիկայում նախատեսում է այն վերածել տեսահոլովակի։

Երգիչը մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում, Լիտվայում, Իսպանիայում և այլուր:

«Այժմ ես ապրում և աշխատում եմ Վարշավայում, սակայն հաճախ եմ լինում այլ երկրներում, որտեղ հնարավորություն եմ ունենում ներկայացնելու հայ կոմպոզիտորների հրաշալի երաժշտական ժառանգությունն ու հայկական մշակույթը»,- ընդգծել է նա։ Մեր զրուցակցի հոգում դեռ չի մարել հայրենի Հադրութ վերադառնալու հույսը. համոզված է՝ մի օր հետ է վերադառնալու այնտեղ։ «Ես հավատում եմ, որ անպայման վերադարձնելու ենք մեր պապական տարածքները, և Հադրութը նորից մերն է լինելու»,- ընդգծել է Ս. Սարգսյանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search