Artsakhpress

Հասարակական

Աղոթք պետության, բանակի և նահատակների հոգիների հանգստության համար. Կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք

Այսօր՝ հուլիսի 24-ին, Արցախի հոգևոր թեմի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Ամարասի վանական համալիր:

Աղոթք պետության, բանակի և նահատակների հոգիների հանգստության համար. Կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք

Աղոթք  պետության, բանակի և նահատակների հոգիների հանգստության համար. Կազմակերպվել է  ուխտագնացություն դեպի Ամարասի վանք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի մոտ՝ Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում գտնվող Ամարասի վանքի եկեղեցում մատուցվել է պատարագ, օրհնվել և բաժանվել մատաղ:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Ուխտագնացությունը սեր է, սիրով կատարեք ձեր քայլերը: Ես վստահ եմ, որ այսօր մեր հրեշտակները և սրբերը ուրախանում են: Այս դժվարին օրերին հայությանը պետք է շրջադարձային, հասկանալի վիճակ, որպեսզի մենք կարողանանք համախմբվել նախևառաջ մեր հավատքի շուրջ և աղոթք բարձրացնել մեր պետության, հայոց բանակի, մեր նահատակ եղբայրների համար: Աղոթենք և սուրբ հոգու մխիթարությունը հայցենք մեր սրբավոր մայրերի և հարազատների, մեր միասնականության համար, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները, լծվենք պետականաշինության, հայրենասիրության, եկեղեցաշինության, մեծ ծրագրերի կատարման աշխատանքներին: Աստծո համար նվիրական է մեր հոգու նրբությունը տեսնելը։ Աստված մեր փրկությունն է», - մեզ հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Ուխտագնացության մասնակից Հասմիկ Հայրապետյանի համար նախաձեռնությունը շատ սպասված էր:

Բնութագրությունը հասանալի չէ

«Եթե նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն, գուցե այդպես մեր մեջ կարթնանա սերը Աստծո հանդեպ, և այն սերմերը, որոնք կան մեր մեջ, կծաղկեն, որովհետև ինչքան մենք մոտ ենք լինում Աստծուն, այնքան հեռու ենք և պաշտպանված չարից: Դրա համար նման միջոցառումները ողջունելի են։ Եվ ես՝ որպես քրիստոնյա, շատ ուրախ եմ որ մասնակցեցի պատարագին: Հրեշտակները մեր աղոթքները լսեցին. տա Աստված, որ յուրաքանչյուրիս սրտում եղածն ի կատար ածվի», - նշեց Հ. Հայրապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Համերգային ծրագրով հանդես եկան Մարտունու «Քնար» համույթը և պետական երգչախումբը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Միջոցառման վերջում Մարտունու շրջանի համայնքների բնակիչները նախապես տեղադրված տաղավարներում հյուրասիրել են ուխտավորներին:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search