ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստի ժամանակ ընդունել է Կիպրոսի Վարոշայի հարցով Թուրքիայի նոր դիրքորոշումը դատապարտող հայտարարություն և այն քննարկելու կոչ արել:
ՄԱԿ-ի ԱԽ-ը ընդունել է Կիպրոսի հարցով Թուրքիայի դիրքորոշումը քննադատող հայտարարություն
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննադատում է Վարոշա թաղամասը բացելու՝ թուրք և կիպրոսցի թուրք ղեկավարների՝ 2021-ի հուլիսի 20-ին արված հայտարարությունը»,- նշվում է փաստաթղթի մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կոչ է անում անհապաղ փոխել այդ դիրքորոշումը»: