Artsakhpress

Միջազգային

Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրը

Չինաստանը մերժել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած նոր ծրագիրը կորոնավիրուսի համավարակի առաջացման աղբյուրներն ուսումնասիրելու համար:

Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրը

Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է BBC News-ը, Չինաստանի առողջապահության փոխնախարարը հայտարարել է, որ «դա անարգանքի դրսևորում է առողջ բանականության նկատմամբ և ամբարտավանություն գիտության հանդեպ»: Վերջինս հավելել է, որ զարմացած է ԱՀԿ-ի առաջարկով:
Չինացի պաշտոնյան նշել է, որ Չինաստանը չի կարող ընդունել այդ առաջարկը՝ պարզաբանելով, որ իրենք արդեն տրամադրել են կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է կրկին ուսումնասիրություններ իրականացնել լաբորատորիաներում, որոնց մոտակայքում արձանագրվել էին վիրուսի տարածման առաջին դեպքերը:
Հիշեցնենք, որ ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Չինաստանի Ուհան քաղաք էր այցելել այս տարվա հունվարին, իսկ փետրվարին ներկայացրել էր ուսումնասիրությունների արդյունքում կազմված զեկույցը, որի համաձայն՝ «քիչ հավանական» էր գնահատվում վիրուսի՝ լաբորատորիայից ծագման վարկածը: Գիտնականները կարծիք էին հայտնել, որ այն, ամենայն հավանականությամբ, մարդկանց է փոխանցվել չղջիկներից այլ կենդանիների միջոցով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել

Search