Artsakhpress

Միջազգային

«ԱՄՆ-ն պետք է անհապաղ վերացնի Կուբայի դեմ միակողմանի պատժամիջոցները». Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը կտրականապես դեմ է արտահայտվում Կուբայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին, կոչ է անում Վաշինգտոնին անհապաղ չեղարկել Հավանայի դեմ բոլոր միակողմանի սահմանափակող միջոցները:

«ԱՄՆ-ն պետք է անհապաղ վերացնի Կուբայի դեմ միակողմանի պատժամիջոցները». Չինաստանի ԱԳՆ

«ԱՄՆ-ն պետք է անհապաղ վերացնի Կուբայի դեմ միակողմանի պատժամիջոցները». Չինաստանի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, Tert.am-ի փոխանցմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
 
«Չինաստանը սատարում է Կուբայի կառավարության և ժողովրդի՝ սոցիալական կայունության ապահովմանն  ուղղված ջանքոերը: Մենք կտրականապես դեմ ենք, որ որևէ երկիր օգտագործի «ազատության», «ժողովրդավարության» և «մարդու իրավունքների» այսպես կոչված դրոշը` այլ պետությունների ներքին գործերին միջամտելու, միակողմանի պատժամիջոցների սահմանման, այլ երկրների նկատմամբ ճնշում գործադրելու կամ հետապնդումներ իրականացնելու նպատակով դավադրության համար»,-հայտարարել է դիվանագետը:
 
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նախ պետք է մանրամասնորեն ուսումնասիրի մարդու իրավունքների սեփական խնդիրները` փոխանակ պատժամիջոցներ կիրառելու, այլ երկրների ներքին գործերին կոպտորեն միջամտելու, տարաձայնություններ ստեղծելու կամ առճակատման գնալու:
 
«ԱՄՆ-ն պետք է անհապաղ վերացնի Կուբայի դեմ միակողմանի պատժամիջոցները` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի, ավելի շատ ջանքեր գործադրի ԱՄՆ-Կուբա հարաբերությունների բարելավման և միջազգային և տարածաշրջանային կայունության խթանման համար»,-ավելացրել է Լիցզյանը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստներն արհամարհել են թշնամու զինծառայողին. մանրամասնել է ակումբի ղեկավարը

Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ

Search