Artsakhpress

Հասարակական

Արցախի սահմանամերձ բնակավայրերում մեդիագրագիտության դասեր կկազմակերպվեն

«MEDIAսահման» նախագծով մեդիագրագիտության դասընթացներ կկազմակերպվեն Արցախի սահմանամերձ գյուղերում:

Արցախի սահմանամերձ բնակավայրերում մեդիագրագիտության դասեր կկազմակերպվեն

Արցախի սահմանամերձ բնակավայրերում մեդիագրագիտության դասեր կկազմակերպվեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Mediaսահման» նախագծի հեղինակ Վաչե Վարդանյանը:

«Քանի որ ապրում եմ Սարուշենում և Թաղավարդ ու Կարմիր շուկա համայնքներում իրականացնում եմ տարբեր ծրագրեր, հասկացա, որ մեդիագրագիտության լուրջ խնդիր կա: Եվ եկա այն եզրահանգման, որ այդ խնդիրը լուծելու միակ տարբերակը երիտասարդների ու պատանիների միջոցով մեդիագրագիտություն տարածելն է ու բնակչության մոտ դրա աստիճանը բարձրացնելը»,- նշել է Վ. Վարդանյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ թիմում ընդգրկված է տասնհինգ անդամ, ովքեր 5 օր վերապատրաստվել են Երևանում՝ տարբեր հեռուստաընկերություններում, ռադիոներում, տարբեր առաջատար մասնագետների մոտ, և Կարմիր շուկայում ու Թաղավարդում եռօրյա դասընթացներ են իրականացնելու: Մնացած գյուղերը դեռ կընտրվեն:

Բնութագրությունը հասանալի չէ

«Թիմի յուրաքանչյուր անդամ Երևանում մասնագիտացել ու հմտացել է մեդիագրագիտության ոլորտում: Այս օրերին փորձնական ժամանակաշրջանում ենք, անընդհատ հանդիպումներ ենք կազմակերպում ու նախապատրաստվում եռօրյա դասընթացներին, որոնք կմեկնարկեն այս շաբաթ: Դասընթացներին մասնակցելու են վերոնշյալ համայնքներից պատանիներ, ովքեր ընտրվելու են մրցութային կարգով: Մասնակիցները սովորելու են ֆոտո և վիդեո արվեստ, վիդեոմոնտաժ, բլոգի վարում: Հայաստանի տարբեր հեռուստա և ռադիոընկերություններից արդեն առաջարկներ կան՝ մեր լավագույն տեսանյութերը, որոնք կպատմեն պատանիների մասին կամ պատանիներն իրենք կպատմեն իրենց համայնքի մասին, եթեր հեռարձակելու՝ ինչը մեզ համար և՛ նորություն է, և՛ հնարավորություն»,- հավելել է նա:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ այս ծրագիրը շատ մեծ նպատակներ ունի, և, որ ամենակարևորն է, ցույց տալ, որ Արցախը շարունակում է զարգանալ:

«Պատանիների միջոցով ցույց ենք տալու, որ Արցախն ապրում է, զուգահեռ բարձրացնելու ենք նաև մեդիագրագիտության մակարդակը։ Պետք է գտնենք պատանիների, ովքեր լսելի կդարձնեն Արցախի ձայնը, անընդհատ կխոսեն Արցախի մասին և տարբեր ծրագրերի կանդրադառնան: Մենք հստակ նպատակ ունենք և լուրջ ու մարտական ենք տրամադրված: Սա ուղղակի ծրագիր չէ, մենք պետք է օգնենք արցախցի պատանիներին, որ հայտնվեն հայաստանյան կամ նույնիսկ աշխարհի լավագույն հարթակներում»,- ընդգծել է Վ. Վարդանյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել

Search