Գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով գլխավոր վարչության պետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը, փոխանցում է tert.am-ը:
Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: