Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել Է 51-ի, 400 հազար մարդ տարահանվել Է անվտանգ շրջաններ:
Չինաստանի Հենանի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 51-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 23-ին այդ մասին հայտնել Է «Հենան ժիբաո» հրատարակությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հուլիսի 23-ի կեսօրի դրությամբ ջրի հոսքերը ողողել են 44 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը կազմել Է 65,5 միլիարդ յուան (10,12 միլիարդ դոլար):
Հուլիսի 22-ին տեղի իշխանությունները տեղեկացրել Էին 33 զոհերի մասին:
Հուլիսի 16-ից Հենանի նահնգում սկսվել են սաստիկ անձրեւներ, որոնք հորդացումներ են հարուցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: