Artsakhpress

Միջազգային

Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը թալիբների կողմից երկրի սահմանների 90 տոկոսի վերահսկման մասին

Այն տեղեկատվությունը, թե «Թալիբան» արմատական շարժումը վերահսկում Է Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը, ճիշտ չԷ եւ իրենից «սուտ քարոզչություն» Է ներկայացնում:

Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը թալիբների կողմից երկրի սահմանների 90 տոկոսի վերահսկման մասին

Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը թալիբների կողմից երկրի սահմանների 90 տոկոսի վերահսկման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 23-ին այդ մասին AFP-ին Քաբուլում հայտարարել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը:
«Դա իրական ոչ մի բանի վրա չհիմնված քարոզչություն Է: Վերահսկողությունը գտնվում Է Աֆղանստանի անվտանգության ուժերի ձեռքին: Սահմանի երկայնքով բոլոր հիմնական քաղաքները գտնվում են մեր վերահսկողության ներքո, ինչպես եւ հիմնական ուղիները»,- ասել Է պաշտոնական ներկայացուցիչը: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին:
Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթությունը թալիբներից երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունն Է: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատարվում Է ապրանքների մատակարարում, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search