Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի արեւմուտքում հրշեջները պայքարում են կրակի դեմ գրեթե 600 հազար հեկտար տարածքի վրա. AP

ԱՄՆ-ում հրշեջները շարունակում են պայքարը բնական հրդեհների դեմ երկրի արեւմուտքում, որտեղ կրակով Է բռնված գրեթե 600 հազար հեկտար տարածք:

ԱՄՆ-ի արեւմուտքում հրշեջները պայքարում են կրակի դեմ գրեթե 600 հազար հեկտար տարածքի վրա. AP

ԱՄՆ-ի արեւմուտքում հրշեջները պայքարում են կրակի դեմ գրեթե 600 հազար հեկտար տարածքի վրա. AP
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը, այժմ արտակարգ ծառայություների օգտին են գործում եղանակի փոփոխությունը եւ քամու ուղղությունները:
Այժմ ԱՄՆ-ում բնկված հրդեհներից խոշորագույնն Օրեգոնի նահանգում Է: Ինչպես նշում Է AP-ն, այն հարավ - արեւելյան ուղղությամբ մոտենում Է բռնկման անցյալ օջախներից մեկի սահմաններին: Իշխանությունները հույս ունեն, որ խանձված հողը, որտեղ գործնականում բնափայտ չի մնացել, կարող Է փոքր-ինչ նվազեցնել կրակի տարածման տեմպերը, որն այժմ աճում Է օրական շուրջ 6 կիլոմետր արագությամբ:
Այժմ Օրեգոնի տարածքում, որտեղ այրվում են ընդհանուր առմամբ 7 անտառային հրդեհներ, կրակով Է բռնված ավելի քան 200 հազար հեկտար հող: Մասնագետների գնահատումներով՝ նախքան հրշեջներին կհաջողվի մեկուսացնել դանցից ամենախոշորը, կարող Է այրվել մինչեւ 40 հազար հեկտար: Բացի Օրեգոնից, բնական հրդեհներ են վառվում նաեւ երկրի արեւմուտքի այլ նահանգներում: Այսպես, Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով՝ բռնկման 17 օջախներ են արձանագրվել Մոնտանայում, 16-ն՝ Այդահոյում: Ութ հրդեհ Է մոլեգնում Կալիֆոռնիայում, որտեղ կրակով Է բռնված ավելի քան 93 հազար հեկտար հող: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի արեւմտյան նահանգներում այժմ արձանագրված Է 79 խոշոր հրդեհ, հայտնել Է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը: Կրակով Է բռնված 586 հազար հեկտար հող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search