Artsakhpress

Միջազգային

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում»․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կիպրոսի կղզում օրերս տեղի ունեցած թուրքական սադրանքներին ի պատասխան, ասել է, որ Թուրքիան Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հեռանկար չունի:

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում»․ Մերկել

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում»․ Մերկել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Greek City Times թերթը, փոխանցում է tert.am-ը:

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար:

Բացի այդ, պատասխանելով Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների վերաբերյալ համաձայնագրին առնչվող հարցերին, Մերկելը նշել է, որ Եվրոպական խորհուրդը փախստականներին առնչվող աշխատանքներին աջակցելու նպատակով որոշել է ևս 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային։

«Հենց այս հարցերի շուրջ է, որ խոսում եմ պարոն Էրդողանի հետ։ Չեմ կարծում, որ փախստականներին պետք է որպես քաղաքական գործիք օգտագործել, նրանք մարդիկ են», - ասել է Մերկելը՝ ցանկություն հայտնելով, որ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը հետագա զարգացում ունենա, քանի որ «դա մարդկանց համար լավագույնն է»։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search