Artsakhpress

Հասարակական

«Ապրելու Արցախ». Լավրենտ Ղալայան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ի հյուրն Արցախի ժողովրդական նկարիչ, Արցախի և Հայաստանի նկարիչների միության անդամ, ԱրՊՀ կերպարվեստի և գծագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լավրենտ Ղալայանն է։

«Ապրելու Արցախ». Լավրենտ Ղալայան

«Ապրելու Արցախ». Լավրենտ Ղալայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Մեր զրուցակցի համոզմամբ՝ արցախյան բնությունն այնքան հզոր է, որ անհնար է թողնել ու գնալ։ Արվեստագետն արցախցիներին կոչ է անում հետևել իր օրինակին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես չեմ կարող, անգամ մտադրություն չունեմ որևէ տեղ գնալու, քանի որ պետք է մնանք այստեղ՝ մեր երկրում: Միայն ու միայն ապրել, ստեղծագործել, արարել իմ հրաշալի հայրենակիցների համար: Տեսնու՞մ եք՝ պատերազմից անմիջապես հետո արցախցիները վերադարձան հայրենիք. ես գոհ եմ, որ նրանք հայրենասեր են, իրենց երկիրը գնահատել գիտեն և հասկանում են, որ տիրող իրավիճակը ժամանակավոր երևույթ է: Ռուսաստանը պաշտպանում է Արցախի Հանրապետության սահմանագիծը։ Հենց սա հույս է տալիս, որ մենք անպայման ապագա ունենք: Տեսնում եմ, որ որոշակի մոլորվածություն կա հասարակության շրջանում, բայց մենք մեր ունեցածը պետք է ամուր պահենք: Կերպարվեստի ուղղությամբ ունեցած հնարավորություններս փոխանցել եմ մեր մատաղ սերնդին, և մեր երկրամասի ճանաչված ճարտարապետներից, շինարարներից, նկարիչներից, քանդակագործներից շատերը իմ աշակերտներն են, ինչն ինձ համար մեծ հաջողություն է: Հենց այստեղից էլ երևում է մարդու կատարած աշխատանքը: Արվեստագետն է ցույց տալիս ազգի դիմագիծը», - մեզ հետ զրույցում նշեց Լավրենտ Ղալայանը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search