Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ. Բայդենը հայտարարել է, որ դա միայն սկիզբն է

Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Կուբայի պաշտոնյայի եւ պետական ​​հաստատության նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, որոնք, ըստ նրա, մասնակից են «կղզում կառավարության կողմից բողոքի ցույցերի ճնշման ժամանակ մարդու իրավունքների խախտումներին»:

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ. Բայդենը հայտարարել է, որ դա միայն սկիզբն է

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ. Բայդենը հայտարարել է, որ դա միայն սկիզբն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել կուբացի ռազմական եւ քաղաքական առաջնորդ Ալվարո Լոպես Միերայի եւ ՆԳՆ հատուկ բրիգադի (Brigada Especial Nacional del Ministerio del Interior) նկատմամբ, փոխանցում է news.am-ը:
Ֆինանսների նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Լոպես Միերան «կարեւոր դեր է խաղացել Կուբայում շարունակվող բողոքները ճնշելու գործում»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ նշել է, որ Կուբայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները նրանց դեմ են, ովքեր պատասխանատու են բողոքի ցույցերի ճնշման համար, եւ որ սա Ամերիկայի պատասխան քայլերից առաջինն է: «Սա միայն սկիզբն է. Միացյալ Նահանգները կշարունակեն պատժամիջոցներ կիրառել Կուբայի ժողովրդի ճնշման համար պատասխանատուների նկատմամբ», - ասել է Բայդենը: 
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վերանայում է գումարային փոխանցումների իր քաղաքականությունը՝ «Կուբայի ժողովրդին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու համար»:
Վաշինգտոնը նաեւ մտադիր է վերազինել Հավանայում ԱՄՆ դեսպանությունը հյուպատոսական ծառայություններ մատուցելու եւ «քաղաքացիական հասարակության կյանքին մասնակցելու համար` միաժամանակ ապահովելով Կուբայում աշխատող ամերիկացի դիվանագետների անվտանգությունը», - հավելել է Բայդենը:
Նա նշել է, որ Կուբայի կառավարությանը ճնշելու համար ԱՄՆ-ը աշխատում է տարածաշրջանային գործընկերների հետ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ համացանցի հասանելիությունը վերականգնելու համար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search