Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
Մոլորված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված անցած բնակիչը վերադարձվել է. ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,– ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ: