Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ. Զախարովա

Մենք մտահոգությամբ ենք ընդունում ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում:

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ. Զախարովա

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ. Զախարովա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է tert.am-ը:

«Եվ, իհարկե, դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,-հայտարարել է Զախարովան:

Նա ցավակցություն է հայտնել նաև երկու երկրների սահմանին հայ զինվորականի մահվան կապակցությամբ և մաղթել է շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:

«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն և պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search