Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ Ստեփանակերտ քաղաքում կիրականացվի «Երգող Արցախ» խորագրով համաարցախյան մանկապատանեկան երգչախմբային ծրագիր, որի ավարտին տեղի կունենա համերգ։
Ստեփանակերտում կիրականացվի մանկապատանեկան երգչախմբային ծրագիր՝ «Երգող Արցախ» խորագրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեցին ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագրին կարող են մասնակցել 10-15 տարեկան երաժշտական լսողություն ունեցող երեխաները և պատանիները: Ծրագրում ընդգրկվելու համար ս.թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 6-ը՝ ժամը 10:30-ին անհրաժեշտ է ներկայանալ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ: Ծրագրի տևողությունը կլինի մեկ ամիս՝ ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-13:00-ն, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի: Ծրագրի ղեկավարը Շուշիի «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանն է: