Հուլիսի 23-ին՝ ժամը 18։00-ին, «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, կկազմակերպի բանախոսություն հայկական երկու հանրապետությունների և հայության շուրջ գոյացած տնտեսաքաղաքական իրավիճակի, առկա մարտահրավերների և լուծման հնարավոր ուղիների մասին։
Ստեփանակերտում բանախոսություն կկազմակերպվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեցին Մեսրոպ Մաշտոց համալսարանի տեղեկատվության բաժնից։ Բանախոսները քննարկում կծավալեն, իսկ վերջում կպատասխանեն ներկաների հարցերին։ Մուտքն ազատ է։