Artsakhpress

Տնտեսական

Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը:

Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է, որ հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխգործակցության նոր խնդիրների քննարկման վերաբերյալ, որոնք առնչվում են ապրանքային ծածկույթի ընդլայնմանը, արդյունաբերական համագործակցության աջակցմանը, պետական գնումների թափանցիկության ավելացմանը:
Համաձայնագրի կնքման համար առաջին ամբողջական ձևաչափով բանակցությունների փուլը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել

Search