Artsakhpress

Միջազգային

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները հասել են դիմակայության վտանգավոր գծի. Մոսկվան մտադիր է վճռականորեն դիմակայել Վաշինգտոնի ճնշմանը». Լավրով

ԱՄՆ-ն վերջին տարիներին հրահրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների աննախադեպ վատթարացում, բայց Մոսկվան մտադիր է վճռականորեն դիմակայել Վաշինգտոնի ճնշմանը: 

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները հասել են դիմակայության վտանգավոր գծի. Մոսկվան մտադիր է վճռականորեն դիմակայել Վաշինգտոնի ճնշմանը». Լավրով

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները հասել են դիմակայության վտանգավոր գծի. Մոսկվան մտադիր է վճռականորեն դիմակայել Վաշինգտոնի ճնշմանը». Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լարովը՝ ռուս-ամերիկյան հարաբերություններին նվիրված Ռուսաստանի դիվանագիտական ծառայության կոլեգիայի նիստում: 
Ըստ Լավրովի, երկկողմ հարաբերությունները հասել են դիմակայության վտանգավոր գծի: Բացի այդ, Ռուսաստանը ենթարկվում է համակարգային ճնշման, որին ԱՄՆ-ն ձգում է իր դաշնակիցներին, ասել է նախարարը:
«Վաշինգտոնի նման գիծը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, կշարունակի բախվել հաստատուն դիմակայության՝ Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը պաշտպանելու համատեքստում», - ասել է ՌԴ արտգործնախարարը: 
Նա հավելել է, որ հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև կայացած հանդիպումը մի շարք ոլորտներում երկխոսության որոշակի հնարավորություններ է բացում: Դրանք են ռազմավարական կայունությունը, կիբերանվտանգությունը, կլիմայի օրակարգը, Արկտիկան և աջակցություն տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը:
Ինչպես նշել է Լավրովը, նման փոխգործակցությունը կարող է հաջող լինել, եթե պահպանվեն փոխադարձ հարգանքի, հավասարության և ներքին գործերին չխառնվելու սկզբունքները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների

Search