Artsakhpress

Քաղաքական

Կցանկանայի իմանալ՝ արդյոք նոր գերիների փոխանակման հույս ունեք. Նատալի Լուազոն` Նիկոլ Փաշինյանին

արչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:

Կցանկանայի իմանալ՝ արդյոք նոր գերիների փոխանակման հույս ունեք. Նատալի Լուազոն` Նիկոլ Փաշինյանին

Կցանկանայի իմանալ՝ արդյոք նոր գերիների փոխանակման հույս ունեք. Նատալի Լուազոն` Նիկոլ Փաշինյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Լուազոյին և բարձր գնահատել նրա հայանպաստ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որի համահեղինակներից է նաև տիկին Լուազոն, որտեղ առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրն ու շեշտադրումներ կատարվել տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը նպաստելու ուղղությամբ: «Կարևոր եմ համարում բանաձևում ընդգրկված կոչը Թուրքիային՝ ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա մեզ համար ոչ միայն պատմական ճշմարտությանն առերեսվելու խնդիր է, այլև մեր ընթացիկ իրադրության ճիշտ գնահատման և մեկնաբանության շատ կարևոր բաղադրիչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքից և հավելել, որ դրանք ստացել են դինամիկ բնույթ: «Հունիսին ես Բրյուսելում հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որից հետո տեղի ունեցավ Օլիվեր Վարհեի այցը Հայաստան, որտեղ, ըստ էության, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթ հատկացնելու վերաբերյալ: Երկու օր առաջ տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի այցը Հայաստան, որի ընթացքում ավելի կոնկրետացրեցինք մեր համագործակցության ծրագրերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն առանձնահատուկ ընդգծել է նաև Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը: «Մենք հպարտանում ենք այդ հարաբերություններով, և ասում ենք, որ ֆրանս-հայկական հարաբերություններն ունեն առանձնաշնորհյալ բնույթ: Հունիսի 1-ին շատ կարևոր հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ և, իհարկե, կարծում ենք, որ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը պիտի առաջնահերթություն լինի մեր օրակարգում: Բարձր եմ գնահատում նաև այն դերակատարումը և շահագրգիռ մասնակցությունը, որ Ֆրանսիայի նախագահն ունենում է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերի կառուցողական լուծման գործում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Դուք ցույց տվեցիք, որ ժողովրդավարությունը ձեր կարևորագույն արժեքն է: Սա առավել ևս կարևոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանային համատեքստը: Ես այստեղ գալիս եմ, որպես Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ, մասնավորապես՝ խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, բայց նաև ինչպես ֆրանսուհի, նախագահ Մակրոնի կառավարության անդամ, որը, բնականաբար, տեղյակ է իմ այցի մասին: Շատ եմ պայքարել, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը հիշեցնի Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, որովհետև հնարավոր չէ ապագան կառուցել, եթե չենք ճանաչում անցյալը: Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում, ինչպես շատ այլ ֆրանսիացի խորհրդարանականներ»,- ասել է տիկին Լուազոն:
Նա նշել է, որ որպես Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ՝ ցանկանում է իմանալ՝ ի՞նչ կարող է ավելին անել Եվրամիությունը օգնելու, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը կայունանա և լիցքաթափվի: «Կցանկանայի իմանալ՝ արդյոք նոր գերիների փոխանակման հույս ունեք, արդյոք հնարավոր է շարունակել ականազերծման աշխատանքները, արդյոք հնարավոր է շարունակել օգնել տեղահանված անձանց, ինչն արդեն իսկ անում է Եվրամիության պատվիրակությունը և ի՞նչ եք մտածում այն սադրանքների մասին, որոնք կատարվում են սահմանին, վերջինն ընդամենը երեկ էր տեղի ունեցել»,- նշել է տիկին Լուազոն:
Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանումն ու այդ նպատակով միջազգային կազմակերպությունների ազատ մոտքի հնարավորության ապահովումը: «Կուզեի այս հարցով էլ իմանալ՝ արդյոք կան բաներ, որ կարող ենք անել, որպեսզի դյուրացնենք այդ մուտքը և ապահովենք ժառանգության պահպանումը: Քիչ առաջ հիշատակեցիք հանձնաժողովի նախագահի այցը, փատորեն Դուք ընդունեցիք նրան, հանձնակատարին և հիմա արդեն խորհրդարանի պատվիրակությանն եք ընդունում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը գտնվում է Եվրամիության ուշադրության կենտրոնում: Կուզեի իմանալ՝ որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք Եվրամիությունն ավելի մեծ ներկայություն ունենար, որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք ավելի շատ ֆրանսիական ներկայություն տեսնել»,- նշել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ տիկին Լուազոն համարվում է Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամը և նշել. «Դուք պաշտպանում եք ճշմարտությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ինչն առանձնակի կշիռ է տալիս Ձեր գործունեությանը»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search