Հուլիսի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:
ՌԴ փոխարտգործնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցը. ՌԴ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարությունը, փոխանցում է tert.am-ը։
Զրույցի ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան կարգավորման արդիական հարցեր` հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերը: