Artsakhpress

Սփյուռք

Սուրբ Թադևոսի վանքում կայացել է ամենամյա պատարագի արարողութունը

Իրանի Չալդրանի Ղարաքիլիսա գյուղում գտնվող Սուրբ Թադևոսի վանքում, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայերի մասնակցությամբ և առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, կայացել է ամենամյա պատարագի արարողութունը։

Սուրբ Թադևոսի վանքում կայացել է ամենամյա պատարագի արարողութունը

Սուրբ Թադևոսի վանքում կայացել է ամենամյա պատարագի արարողութունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանն արարողության ժամանակ ասել է. «Իսլամական Իրանում այս արարողության անցկացումը քրիստոնյաների և մուսուլմանների եղբայրության, միասնության և սրտակցության ապացույցն է»:
Թեմական խորհրդի պատասխանատուներից Գագիկ Ջորջյանն այս կապակցությամբ ասել է. «Այս արարողությունը շարունակվում է 1954 թվականից մինչև այսօր»:
Գագիկ Ջորջյանը հավելել է, որ պատարագին մասնակցած հայերը մոմեր են վառել, կատարել Տերունական աղոթքը  և կրոնական այլ ծեսեր:
Ամեն տարի Իրանում հայերի կրոնական ծիսակատարության անցկացումը վկայում է, որ երկրում  կրոնական և էթնիկ խմբերն ապրում են խաղաղության պայմաններում  և ներկայացնում է իրանցիների  բարեկամական վերաբերմունքը նրանց նկատմամբ:
Սուրբ Թադևոսի ուխտագնացությանն ամեն տարի մասնակցում են ինչպես իրանահայերն այնպես էլ աշխարհի այլ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից և այլ երկրների ժամանած հայերը:
Ս Թադևոս (Թադե) Առաքեալի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցին է և թվագրվում է մեր թվարկության յոթերորդ դարով: Այն կառուցվել է Չալդրանից 20 կմ հյուսիս-արևելք՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալ Թադեոսի գերեզմանի վրա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել

Search