Վրաստանի Օլիմպիական հավաքականի կազմում Տոկիայում կայանալիք Օլիմպիական խաղերին կմասնակցի հայ մարզիկ. Թեթեւ աթլետիկայի մարզաձեւի գնդի հրման մրցումներին Վրաստանի մարզական դրոշի ներքո հանդես կգա Վրաստանի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, Համահայկական հինգ խաղերի մասնակից, վերջին չորս խաղերի հաղթող ու Համահայկական խաղերում գնդի հրման (թեթեւ աթլետիկա) մարզաձեւի ռեկորդակիր (19,26 մետր), Թբիլիսիի բնակիչ Բենիկ Աբրահամյանը։