Artsakhpress

Սփյուռք

Ռուբեն Վարդանյանն առաջարկում է ստեղծել է 3 մլրդ դոլարանոց՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը Linkedin սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի բարգավաճման համար 12 քայլ է առաջարկում, այդ թվում՝ 3 մլրդ դոլարանոց Հայաստանի զարգացման հիմնադրամի ստեղծում, ինչպես նաև 1 մլրդ դոլարանոց ֆոնդ Արևմտյան Հայաստանի տարածքում ներդրումներ ներգրավելու համար։

Ռուբեն Վարդանյանն առաջարկում է ստեղծել է 3 մլրդ դոլարանոց՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ

Ռուբեն Վարդանյանն առաջարկում է ստեղծել է 3 մլրդ դոլարանոց՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է civilnet-ը:
Ռուբեն Վարդանյանի գրառումը ներկայացված է ստորև։
«Մենք բոլորս ուզում ենք տեսնել բարեկեցիկ Հայաստան, սակայն, միևնույն ժամանակ, մենք բոլորս ունենք հաջողության տարբեր հայացքներ, արժեքներ, առաջնահերթություններ և չափանիշներ։ Այնպես որ, բոլորս էլ ունենք մեր սեփական լայն տեսակետը խնդիրների և գաղափարների մասին, թե ինչպես պետք է ծրագրել մեր հորիզոնը։ Ոմանց համար Հայաստանի բարգավաճումը տնտեսական աճի կայունությունն է և պետական սահմանների անվտանգությունը: Մյուսների համար դա դերն է համաշխարհային քաղաքականության մեջ։ Ոմանք ամեն ինչից վեր են դասում քաղաքացիների բարեկեցությունը, մյուսները՝ հայկական աշխարհի կենտրոնում լինելու երկրի կարողությունը։ Ոմանք մտածում են միջնաժամկետ հեռանկարում, մինչդեռ մյուսները մտահոգված են իրենց երեխաների կամ հայերի սերունդների ապագայով։ «Ճամփաբաժանին։ Երկխոսության հրավեր» բանավիճային զեկույցի եզրափակիչ գլուխը նվիրված է հայ ժողովրդի ապագայի տեսլականին, որն ունեմ ես և իմ գործընկերները: Ստորև բերված են իմ գաղափարները քայլերի մասին, որոնք մենք պետք է ձեռնարկենք, որպեսզի մոտենանք մեր պատկերացրած ապագային:

1) Համաձայնության գալ Հայաստանի զարգացման սոցիալ-տնտեսական մոդելի մասին:
2) Ստեղծել արդյունավետ ինստիտուտներ և հակակշիռների համակարգ:
3) Իրականացնել Հայաստանի ամբողջական աուդիտ, մեր ակտիվների գույքագրում և անձնակազմի ու պետական ռեսուրսների ատեստավորում:
4) Դադարել պատրանքներ և կեղծ պատկերացումներ տածել ինքներս մեր և աշխարհի մասին ընդհանրապես։
5) Ակտիվ ներգրավել երիտասարդներին (25-35+) երկրի կյանքում, քանի որ Հայաստանի ապագան նրանցն է:
6) Վերանայել կանանց դերը մեր հասարակության մեջ և հնարավորություն տալ նրանց ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:
7) Ստեղծել Հայաստանի զարգացման հիմնադրամ՝ ավելի քան 3 մլրդ դոլար ծավալով:

8) Հայաստանում աշխատանքի ներգրավել կառավարչական և փորձագիտական բարձրորակ անձնակազմի:
9) Ստեղծել 1 մլրդ դոլարանոց հիմնադրամ՝ ուղղված տարբեր ձեռնարկությունների ստեղծմանը և նախկին Արևմտյան Հայաստանի տարածքում ներդրումների ներգրավմանը:
10) Ստեղծել 250 մլն դոլարանոց հիմնադրամ՝ աջակցելու և զարգացնելու հայոց լեզուն և Հայաստանի մշակութային ու հոգևոր ժառանգությունը:
11) Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային մակարդակի գիտատեխնոլոգիական կլաստեր:
12) Բարեփոխել կրթության և առողջապահության ամբողջ համակարգը:
Անշուշտ, սրանք ընդամենը ընդհանուր ամփոփումն են իմ գաղափարների, որոնք բաց են քննարկման և բանավեճի համար։ Ամենակարևորն այն է, որ միասին մենք կարող ենք ստեղծել այն քայլերի ընդհանուր պատկերը, որ մենք ցանկանում ենք անել Հայաստանի և հայկական աշխարհի զարգացումն ապահովելու համար»։

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search