Artsakhpress

Սփյուռք

«Սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ». Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին

Ստամբուլի վարչակազմը հայտնել է միջադեպի մասնակիցների ձերբակալության մասին, նրանց համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

«Սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ». Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին

«Սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ». Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ կապված միջադեպը, փոխանցում է Sputnik Արմենիան:
«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու (Սուրբ Թագավոր,–խմբ.) մոտ, ես գնահատում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ», - ասել Է Էրդողանը Twitter-ում հրապարակված տեսաաուղերձում։
​Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հուլիսի 11–ի լույս 12–ի գիշերը մի խումբ երիտասարդներ պարել են եկեղեցու պատերին: Խաչի ֆոնին պարող հարբած տղամարդկանց հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում։
​Ստամբուլի վարչակազմը հայտնել է միջադեպի մասնակիցների ձերբակալության մասին, նրանց համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Search