Artsakhpress

Սփյուռք

Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում նշվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի ընտրության և օծման 26-րդ տարեդարձը

Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցված սուրբ և անմահ պատարագի ընթացքում հանդիսավորապես նշվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Նորին Սուրբ օծություն Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրության և օծման 26-րդ տարեդարձը, Հայրապետական հատուկ մաղթանքով։

Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում նշվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի ընտրության և օծման 26-րդ տարեդարձը

Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում նշվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի ընտրության և օծման 26-րդ տարեդարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրին Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանից։
«Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ Սարգիս եկեղեցում այս առիթով հանդիսաւոր սուրբ պատարագ մատոյց և իր պատգամը տւեց Գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեան, առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի։
 
Տէրունական աղօթքից՝ «Հայր Մեր»-ից առաջ, նախագահութեամբ պատարագիչ առաջնորդ Սրբազան հօր, խորանի բեմում կատարւեց «Մաղթանք Հայրապետական»-ի արարողութիւնը: «Ուրախ լեր» շարականից յետոյ, որն կատարւեց Կոմիտաս երգչախմբի միջոցով, խմբավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, Քարմէն Աբրահամեան ընթերցեց Պօղոս Առաքեալի նամակը: Խորանին սպասարկում էր Վարդան Սրկ. Տէր Մարտիրոսեանը, իսկ մոմակրութիւնը կատարում էին Էմելիա Աբրահամեանն ու Սելինա Ազիզեանը:
Առաջնորդ Սրբազան հայրը աղօթքների և աւետարանական հատւածի ընթերցումը կատարեց և ապա տւեց իր պատգամը: Օրւայ աւետարանական հատւածը մեկնաբանելուց յետոյ անդրադարձաւ Սբ Աստւածամօր «Տփոյ գտման» տօնի խորհրդին և ապա վեր հանեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսական Սբ Աթոռի կարևոր դերակատարութեան մեր ազգի կեանքում, որի ժամանակակից պատմութեան 26 տարիները եղան ու շարունակում են լինել աննախընթաց ներդրում՝ Արամ Ա. Կաթողիկոսի բազմաբեղուն գահակալութեամբ. «Արամ Ա. Կաթողիկոս անունը նշանակում է բաշխւող նւիրում ու անսպառ ծառայութիւն: Վեհափառը երբեք տարբերութիւն չի դնում իր իշխանութեան ներքև գտնւող թեմերում ապրող զաւակերի միջև, լինեն դրանք աղքատ թէ հարուստ, հանգամանաւոր թէ պարզ հաւատացեալներ: Նա բոլորիս սիրում է իր հայրական ջերմ սրտից բխած անկեղծ սիրով…», ասաց Սրբազանը:
Արարողութեան աւարտին երգչախումբը կատարեց «Կիլիկիա»-ն, որին միացաւ նաև ներկայ ժողովուրդը:
Ուրմիոյ Սբ Ստեփանոս եկեղեցում ևս, Սուրբ պատարագի ընթացքին տեղի ունեցաւ նոյն «Մաղթանք»-ը: Օրւայ պատարագիչ՝ Հոգևոր հովիւ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանը կատարեց այն, մասնակցութեամբ Թադէ Կիս.Սրկ. Էլիասզադէի:
Ատրպատականի հայաշատ զոյգ քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցած սոյն արարողութիւնների ընթացքում հաւատացեալներ աղօթեցին Նորին Սրբութեան կենաց առողջութեան և բոլոր հիւանդների ապաքինման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search