Artsakhpress

Հասարակական

«Թուֆենկյան» հիմնադրամը Մաճկալաշենում և Հերհերում առանձնատներ է շահագործման հանձնել

Այսօր՝ հունիսի 25-ին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի իրականացրած ծրագրով ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում Հայրապետյանների և Հերհեր համայնքում Սարգսյանների ընտանիքներն ունեցան նոր բնակարաններ:

«Թուֆենկյան» հիմնադրամը Մաճկալաշենում և Հերհերում առանձնատներ է շահագործման հանձնել

«Թուֆենկյան» հիմնադրամը Մաճկալաշենում և Հերհերում առանձնատներ է շահագործման հանձնել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանն ամբողջ համայնքի անունից խորին շնորհակալություն հայտնեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանին, ով իր հերթին նշեց, որ հպարտ է արցախցիներով, որոնք, դժվարություններվ հանդերձ, մնացել են իրենց պապենական օջախներում:

«Այս ծանր օրերին մենք պետք է աշխատենք ժողովրդի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, բայց ժամանակի ընթացքում խոստանում ենք աշխատել ժողովրդի հետ, որպեսզի ոչ միայն այսպիսի պայմաններ ստեղծվեն, այլ նաև կամաց-կամաց կարողանանք զարգանալ տնտեսապես, սոցիալապես: Եթե բնակչությունը կառչած չմնա հայրենի հողին, հետևանքներն աղետալի կլինեն», - մեզ հետ զրույցում ասաց Ա. Գասպարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մաճկալաշենի բնակչուհի Զինա Հայրապետյանը չէր պատկերացնում, որ հնարավոր է իրենց այրված տունը այսպիսի բնակարանի վերածելը: «50 օրում ավարտեցին աշխատանքները: Շնորհակալ ենք «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Միայն ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, որպեսզի մենք էլ շարունակենք շենացնել մեր հայրենիքը», - նշեց նա:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Հերհեր գյուղի բնակիչ Կառլեստ Սարգսյանը, ով նույնպես այսօր նոր բնակարան ունեցավ, շնորհակալ է, որ հիմնադրամն, ինչպես միշտ, ժողովրդի կողքին է և օգնում է բոլոր նրանց, ովքեր զգում են դրա կարիքը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բարեգործական այցի շրջանակում «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից հումանիտար օգնություն ստացան Մաճկալաշեն համայնքի 10 կարիքավոր ընտանիքներ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս նախաձեռնությունը շատ սահմանափակ մեկնարկ է, և հուսով ենք, որ կարողացանք հերթական անգամ օգնել մեր կարիքավոր քույրերին և եղբայրներին: Մենք հավատում ենք, որ արցախցին մնալու է իր հայրենի հողում , և կփորձենք հնարավորին չափ օգնել նրանց», - մեզ հետ զրույցում նշեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին

Search