Artsakhpress

Միջազգային

Այսօր մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կնշվի Ստամբուլի կոնվենցիայի 10-ամյակը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կնշի Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի 10-ամյակը (Ստամբուլի կոնվենցիա)՝ այսօր մենկարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, որը կանցկացվի հունիսի 21-ից 24-ը հիբրիդային ձևաչափով` թույլ տալով անդամներին հեռակա մասնակցել կամ անձամբ ներկա լինել Ստրասբուրգում:

Այսօր մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կնշվի Ստամբուլի կոնվենցիայի 10-ամյակը

Այսօր մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կնշվի Ստամբուլի կոնվենցիայի 10-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Այս միջոցառմանը, որը ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի նախաձեռնությունն է, ելույթներ կունենան ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դանա Դրագուն,  ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ բռնության և հետևանքների հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչը և այլ պաշտոնյաներ։

Բացի այդ, ԵԽԽՎ-ն կքննարկի նաև Covid վկայականների, Covid-19 համաճարակի պատճառած սոցիալ-տնտեսական ճգնաժամի հարցերը և Covid-19 համաճարակի ազդեցությունը երեխաների իրավունքների վրա:
Օրակարգում ներառված են նաև քննարկումներ. «Արդյո՞ք քաղաքական գործիչները պետք է հետապնդվեն իրենց մանդատն իրականացնելիս արված հայտարարությունների համար», «Քաղաքական կուսակցություններին նվիրատվությունների թափանցիկություն և կանոնակարգում և օտարերկրյա դոնորների կողմից նախընտրական արշավներ», նաև « Թերի ներկայացված խմբերում կանանց մասնակցության խթանում քաղաքական և հասարակական որոշումների կայացման գործընթացում»:
Բացի այդ, խորհրդարանականները կքննարկեն ԶԼՄ-ների ազատությունը, Ղիմի թաթարների իրավիճակը, հասարակության վստահությունը և մարդկանց իմանալու իրավունքը, ինչպես նաև սփյուռքի վերաբերյալ եվրոպական քաղաքականությունը՝ միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոյի մասնակցությամբ: Օրակարգում է նաև Եվրոպայում աֆրոֆոբիայի դեմ պայքարը, որին մասնակցում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թենդայի Աչիումը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Հունգարիայի նախագահության շրջանակներում, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Շիյարտոն ելույթ կունենա Վեհաժողովում և կպատասխանի հարցերին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նույնպես կմասնակցի հարցուպատասխանի:
Կքննարկվեն Բուլղարիայում և Ալբանիայում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունների մասին զեկույցները։
Ընթաքցիկ հարցերի քննարկման տակ առաջարկվել է ներառել  «Իրավիճակը Բելառուսում. Սպառնալիք ամբողջ Եվրոպային», և «Առաջնային գծի երկրներում միգրացիոն ճնշումը մեղմելու համար եվրոպական երկրների արդյունավետ համերաշխության մեխանիզմի անհրաժեշտությունը» թեմայով։
Վեհաժողովը իր վերջնական օրակարգը կորոշի նստաշրջանի բացման օրը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search