Տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրում ինտենսիվորեն շարունակվում են շինարարական աշխատանքները։
Արցախի տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրում շինաշխատանքները շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցին հայտնեց Քաղաքաշինության Նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը։
Նրա խոսքով՝ մասնավորապես Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում նախատեսվում է կառուցել 170 առանձնատուն։
«Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 523.000քմ է։ Ըստ նախագծի՝ կառուցվող նոր բնակավայրը կունենա համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը , 200 հոգու համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահը, խաղահրապարակն ու մարզադաշտը», -մեզ հետ զրույցում նշեց Մ. Դանիելյանը։ Նոր թաղամասը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022թ. տարեվերջ: Ֆինանսավորումը իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։