Artsakhpress

Հասարակական

Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը. Արցախի ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դատապարտում է ՀՀ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը։

Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը. Արցախի ՄԻՊ

Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը. Արցախի ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ՄԻՊ-ի հայտարարությունը ամբողջությամբ ստորև.
 
«Տհաճ է, բայց պետք է անդրադառնամ․
 
Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են հայաստանյան նախընտրական քարոզչության շրջանակներում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները, մանավանդ «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը։
 
«Գնացեք ձեր Ղարաբաղը», «ղարաբաղցին չկռվեց», «երբ կպրծնենք ղարաբաղցիներից» «թուրք ղարաբաղցի» և նմանատիպ այլ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման անընդունելի փորձեր։ Դատապարտելի է, որ ազգը պառակտող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող հայտարություններ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են քաղաքական ուժերին սատարող իրական կամ կեղծ օգտատերերի կողմից։
 
Առավել դատապարտելի է, երբ նման անպատասխանատու հայտարարություններ հնչում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած քաղաքական գործչի կողմից՝ չգիտակցելով, կամ գուցե գիտակցելով իր խոսքի հանրայնությունն ու դրա թողած հետևանքները հանրության՝ այս պարագայում Արցախի հայության առանց այն էլ խոցելի հոգեբանական իրավիճակի վրա։
 
Արցախցին ոչ միայն կռվեց այս պատերազմում, այլև այսօր էլ ամեն օր պատասխանատվությամբ կատարում է Արցախը հայկական պահելու ծանր և արժանապատիվ առաքելությունը։ Ազատագրական պայքարի 30 տարվա ճանապարհին ողջ հայության հետ միասին, արցախցին ամեն օր երազել է մայր հայրենիքին միանալու մասին՝ իր մաշկի վրա տանելով պատերազմի մշտական վտանգի, միջազգային հանրությունից մեկուսացման ու անտեսման ծանր պայմանները ամենանվիրական գաղափարի՝ հայ մնալու համար։
 
Միանում եմ գործընկերոջս` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքն ու հայհոյանքը դադարեցնելու բազմաթիվ կոչերին և խստիվ պահանջում զերծ մնալ արցախահայության արժանապատվությունը վիրավորելու, արցախցիների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և պիտակավորելու դատապարտելի վարքագծից»։
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

Արցախում զինծառայող է մահացել

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Մահվան ելքով ավտովթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին

Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՀՀ ՊՆ

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search