Artsakhpress

Հասարակական

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ-ում անցկացված 2020-2021թթ․ ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմների արժանացած արցախցի աշակերտների պարգևատրման արարողությունը։

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝  երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին օլիմպիադայում գրանցած հաջողությունների կապակցությամբ, պարգևատրել աշակերտներին դյուրակիր համակարգիչներով, իսկ  նրանց ուսուցիչներին՝ դրամական պարգևներով։
 
«Թեպետ 2020 թվականի աշնանային պատերազմը չափազանց խաթարել է կրթական պրոցեսը և բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել մեր աշակերտների համար, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է հերթական անգամ բարձր արդյունքներ ցուցադրել։ Որակյալ կրթությունը և կրթված ու հայրենասեր սերունդը մեր երկրի զարգացման ու ժողովրդի բարեկեցության կարևոր գրավականն է, և կառավարությունը ջանք չի խնայելու կրթության որակի բարձրացման և համակարգում բարեփոխումների իրականացման ուղղությամբ», - նշել է իր խոսքում Արայիկ Հարությունյանը։ 
 
Պարգևատրման արարողությանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

Արցախում զինծառայող է մահացել

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Մահվան ելքով ավտովթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին

Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՀՀ ՊՆ

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search