ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ իրեն չի անհանգստացնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սկանդալային հարցազրույցը, որում վերջինս վիրավորանքներ էր հասցնում իր ռուս գործընկերոջը:
Պուտինն ասել է, որ իրեն չեն անհանգստացնում Բայդենի վիրավորանքները
Այս մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իմ պաշտոնավարման ընթացքում ես սովոր եմ հարձակումների բոլոր կողմերից և տարբեր ոլորտներից, տարբեր պատրվակներով, պատճառներով, տարբեր տրամաչափի և դաժանությամբ, և դա ինձ չի զարմացնում», - բացատրել է Պուտինը:
Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահն իրեն ուղղված որոշ մեղադրանքներ համեմատել է «մարսողության խանգարման» հետ:
«Ես չեմ ուզում կոպիտ թվալ, բայց կարծես ինչ-որ մարսողության խանգարում լինի, բացառությամբ նրա, որ դա բանավոր մարսողություն է», - ասաց պետության ղեկավարը: