Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Կխոսենք ԼՂ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջսահմանային հակամարտության մասին». Մակրոնը մտադիր է քննարկում ունենալ Էրդողանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մենք կխոսենք Սիրիայի, Լիբիայի, Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև (սահմանային,-խմբ.) հակամարտության մասին», -tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:
Բացի այդ, Մակրոնը հստակեցրել է՝ հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է հունիսի 14-ին: