Artsakhpress

Քաղաքական

Դավաճանած կլինենք նահատակների հիշատակը, եթե չկառուցենք Արցախի վերածնունդն ապահովող ամուր պետություն. Փաշինյանի ուղերձը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ:

Դավաճանած կլինենք նահատակների հիշատակը, եթե չկառուցենք Արցախի վերածնունդն ապահովող ամուր պետություն. Փաշինյանի ուղերձը

Դավաճանած կլինենք նահատակների հիշատակը, եթե չկառուցենք Արցախի վերածնունդն ապահովող ամուր պետություն. Փաշինյանի ուղերձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հարգելի հայրենակիցներ,
 շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում  հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի ներդրումը 20-րդ դարի արհավիրքի՝ ֆաշիզմի դեմ պայքարում և այդ պայքարում հայ ժողովուրդն ահռելի կորուստներ է կրել։
Ավելի քան 500 հազար հայորդի Խորհրդային Միության և դաշնակից պետությունների բանակներում, դիմադրության շարժման շարքերում մասնակցել է այդ ավերիչ պատերազմին, 300 հազար հայորդիներ զոհվել են հանուն հաղթանակի, 107-ը արժանացել Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանը։ Այս ամենը մեզ թույլ է տալիս պնդելու, որ հայ ժողովուրդը Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ միասին որոշիչ դերակատարում է ունեցել հաղթանակի կերտման գործում։ Մենք մեր նշանակալից լուման ենք ներդրել Եվրոպան և մարդկային ողջ քաղաքակրթությունը ավերիչ պատերազմից փրկելու և ֆաշիզմի ճիրաններից ազատելու գործում։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին կոփվել և աննախադեպ բարձունքների է հասել մեր զինվորականությունը՝ ռազմարվեստի գործում ձեռք բերելով բարձր պրոֆեսիոնալիզմ։ Պատերազմի և դրան հաջորդած տարիներին հազարավոր հայորդիներ դարձել են Խորհրդային բանակի սպա, իսկ շատերը հասել են ռազմական ծառայության ամենաբարձր գագաթների։ Մենք հպարտանում ենք նրանցով և միշտ կենդանի կպահենք նրանց հիշատակը։
Այդ զինվորականության կորիզն էր, որ հետագայում կազմեց Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի և Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի ողնաշարը։ Այդ զինվորականությունն էր, որ կամավորների՝ մերօրյա հայդուկների հերոսական ոգու հետ միաձուլվելով ազատագրեցին Շուշին։ Այդ զինվորականությունն էր, որ հայ ժողովրդի աննկուն կամքի և վճռականության հետ միասին, վճռեցին Արցախի ազատության համար մղվող պայքարի ելքը։ Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ։ Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ անկախ ճակատագրի վայրիվերումներից ու ներկա իրողություններից, մենք պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը։ Այն մեր նորագույն պատմության փառահեղ էջերից է և կարևորագույն նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար։ Ազատագրված Շուշին պատվար է հանդիսացել Արցախի անվտանգության ապահովման համար։ Դրանով հանդերձ այն փաստացի նախադրյալներ է ստեղծել Արցախի պետականաշինության համար և անշրջելի դարձրել արցախահայության ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարը։
Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական  հինավուրց քաղաքի ազատագրման  համար։ Այսօր մենք խոնարհվում ենք Արցախի պաշտպանության համար՝ հայ ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմներում զոհված մեր բոլոր նահատակների առաջ։
Հավերժ փառք նրանց։
Խորն է մեր ցավը, անամոքելի են մեր վերքերը: Սակայն գիտենք նաև, որ զուր չէր նրանց զոհաբերությունը, նրանք ընկան իրենց հայրենիքի պաշտպանության համար, նրանք զոհվեցին ազատության համար։ Մենք պարտավոր ենք անմար պահել նրանց հիշատակը ու պարտավոր ենք շարունակել նրանց գործը։ Դավաճանած կլինենք նրանց, եթե այսօր չլծվենք մեր հայրենիքի հզորացման  ու շենացման գործին։ Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search