Այսօր՝ մայիսի 6-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը:
Կիևում մեկնարկել է Բլինկեն-Զելենսկի հանդիպումը
Հանդիպման ընթացքում Բլինկենը կվերահաստատի ԱՄՆ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը՝ ռուսական ագրեսիայի պայմաններում:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան տեղեկացրել է, որ հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և նշել վերջինիս Կիև կատարած այցի կարևորությունը: