Ստեփանակերտոււմ կազմակերպվել է սեղանի թենիսի մրցաշար՝ նվիրված վաստակաշատ մարզիչ Սերգեյ Սարգսյանի հիշատակին:
Ստեփանակերտոււմ կազմակերպվել է սեղանի թենիսի մրցաշար՝ նվիրված վաստակաշատ մարզիչ Սերգեյ Սարգսյանի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջնությանը մասնակցում են 5 թիմ, յուրաքանչյուր թիմում ընդգրկված են 3 տղա և 3 աղջիկ. Ստեփանակերտից՝ 2 , Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի մարզադպրոցներից ՝ մեկական թիմեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Առաքելյանն ասել է, որ մեծ է Սերգեյ Սարգսյանի ավանդը արցախյան սպորտի զարգացման գործում։
«Ս. Սարգսյանը մեծ ներդրում է ունեցել Մարտունու շրջանում թենիսի զարգացման գործում: Այսօր նրա գործը շարունակում են որդիները, ովքեր եղել են իրենց հոր մարզիկները: Ս. Սարգսյանը մեծ համբավ ունեցող մարդ էր, օժտված մարդկային բարձր հատկություններով, իր գործի նվիրյալ, միշտ եղել է իր մարզիկների կողքին՝ ջանալով ապահովել մրցանակային տեղեր»,- ավելացրել է Գ. Առաքելյանը:
Նրա խոսքով՝ մրցավարներին հիշելու և նրանց գործը շարունակելու համար պետք է կազմակերպել նման միջոցառումներ, որպեսզի մարզիկները ճանաչեն ու լինեն նրանց արժանի փոխարինողները:
Ս. Սարգսյանի որդին Սենորիկ Սարգսյանը , հպարտությամբ է հիշում իր հորը:
Նա ասում է, որ հայրը ոգևորվում էր իր մարզիկների հաղթանակներով: