Artsakhpress

Սպորտ

«Ռոմա»-ն խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

«Ռոմա»-ն խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ռոմա»-ն խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիայում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները` 9-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերնանդեսը: «Ռոմա»-ն 15-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Իսկ առաջին կեսի ավարտին նաև առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Զեկոն:
Երկրոր կեսում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5 գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Կավանին և Ֆերնանդեսը, մեկական անգամ էլ գոլ խփեցին Պոգբան և Գրինվուդը: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա»` 6:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Մյուս խաղում «Արսենալ»-ը 1:2 հաշվով պարտվեց «Վիլիառեալ»-ին:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search