Artsakhpress

Սփյուռք

Հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են, որտե՞ղ ես եղել այս աշնանը, ԱՄՆ. Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Տելեգրամ ալիքում անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն հարյուր տարի չի ճանաչել իր ժողովրդի ցեղասպանությունը։

Հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են, որտե՞ղ ես եղել այս աշնանը, ԱՄՆ. Մարգարիտա Սիմոնյան

Հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են, որտե՞ղ ես եղել այս աշնանը, ԱՄՆ. Մարգարիտա Սիմոնյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին փոխանցում է hraparak.am լրատվական կայքը:
 
«Չէին ընդունում ակնհայտը։ Չէին ճանաչում ճշմարտությունը։ Չէին ճանաչում մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկը։ Շատ լավ իմանալով, որ այդ ողբերգությունը եղել էր։ Որովհետեւ այդպիսին էր աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։ Կոնյուկտուրան ավելի կարեւոր էր, քան տարրական արժանապատվությունը եւ տարրական արդարությունը։ Եվ հիմա Բայդենը ճանաչեց։ Տանն ուրախություն է։ Նա ճանաչել է ոչ այն պատճառով, որ ճշմարտության կողմնակիցն է։ Ոչ այն պատճառով, որ նա այլեւս չի կարող ժխտել ակնհայտը։ Ոչ այն պատճառով, որ նա արդարության կողմանակիցն է։ Այլ, քանի որ փոխվել է այսրոպեական աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։
 
Ի՞նչ է սա հայերի համար։ Նվե՞ր։ Տո՞ն։ Ցավակցությու՞ն։ Ոչ։ Դա փշրանք է, իսկ իմ ժողովուրդը չի ուրախանում փշրանքներից։ Համենայն դեպս, ես չեմ ուզում, որ մենք ուրախանանք դրանով։ Որտե՞ղ եք եղել, Ամերիկա, այս աշնանը։ Մատներդ մատներիդ տվե՞լ եք։ Ոչ։ Եվ սա ամենն է, ինչ պետք է իմանալ հայերի հանդեպ ԱՄՆ էլիտայի վերաբերմունքի մասին։ Այն չկա։ Ոչ լավ, ոչ վատ։ Ոչ մի։ Իսկ Թուրքիայի հետ միայն ճոռոմ հարաբերություններ են։ Ահա, հենց հիմա են այդպիսին։ Հետո կլինեն ուրիշները։ Կամ չեն լինի։
 
Բայց հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են։ Զենքերից մեկը, որը կարելի էր հարյուր տարի պահել պահեստում, իսկ կարելի է հանել ճիշտ պահին։ Այդ պատճառով ես այսօր չեմ ուրախանում։ Այլ սգում եմ։ Ճիշտ այնպես, ինչպես իմ ամբողջ կյանքի ընթացքում այս օրը։ Հիշում եմ իմ տանջամահ եղած նախնիներին եւ աղոթում Աստծուն նրանց հոգիների հանգստության համար։ Իսկ Բայդենը դրա հետ ոչ մի կապ չունի»:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search