Artsakhpress

Սփյուռք

Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Շվեյցարիայի Ժնև քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 24-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:

Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:
 
«Եկեղեցում կանցկացվի հոգեհանգստի արարողություն, որից հետո ներսում կլինի փոքրիկ համերգ՝ դուդուկահար Լևոն Մինասյանի և ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի մասնակցությամբ»,- ասաց Գասպարյանը:
 
Անի Գասպարյանը նշեց, որ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված խաչքարի մոտ քաղաքացիները հնարավորություն կունենան ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սուրբ Հակոբ եկեղեցու առջև տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի հայերի պատմության հանրագիտարանի ներկայացումը:
 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը կազմակերպել են Հայ-շվեցարական միությունը և Հայ առաքելական Սուրբ եկեղեցին:
 
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Search