Artsakhpress

Վերլուծական

Շահան Գանտահարյանը՝ տարածաշրջանում նկատվող միտումների մասին

Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը տարածարջանային գործընթացների միտումները ընկալելու առումով որոշ ուղենիշեր է պարփակում։

Շահան Գանտահարյանը՝ տարածաշրջանում նկատվող միտումների մասին

Շահան Գանտահարյանը՝ տարածաշրջանում նկատվող միտումների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
«Այս առումով դիտարժան է Թուրքիայի արտգործնախարարի գնահատականը այս հանդիպմանը: Նա ասել է, որ հանդիպման ընթացքում իր գործընկերոջ հետ վերահաստատել է ահաբեկչության բոլոր տեսակների, նախ և առաջ ՔԱԿ-ի դեմ պայքարելու եւ Սիրիայի հողային ամբողջականությունը պահպանելու իրենց փոխադարձ հասկացողությունը: Ըստ էության Չավուշօղլուն բանաձևել է Անկարա-Թեհրան-Մոսկվա առանցքի հիմնավորման մի կարևոր մասը։ Խոսելով քրդական վտանգի դեմ նա ընդգծում է այդ վտանգի ընդհանրությունը հարաբերակցաբար Իրանի։ Իրանը ևս զգայուն է իր տարածքում ապրող քրդերի միավորման և ռազմական միավորի ստեղծման հավանականության ուղղությամբ»,- նշեց  Գանտահարյանը։ 
Նրա խոսքով՝ Սիրիայի տարածքային ամբողջականության բաժնի ուղերձը ներառում է նաեւ Մոսկվային, որը հիմնական երաշխավորն է այդ ամբողջականության։ «Սիրիայի նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն և կանխատեսումները ուղղված են գործող նախագահի վերընտրությանը։ Դա նշանակում է Մոսկվայի երաշխավորության հոգատարության վերահաստատում։ Անկարան արդեն վաղուց չի խոսում Ասադի հեռացման մասին։ Ասադի պաշտոնավարման շարունակմանը  համաձայն է նաև Թեհրանը։ Սիրիայի ահաբեկիչներ հասկացությունը այստեղ միակողմանի իմաստ ունի։ Ահաբեկիչներ ասելով Անկարայի ներկայացուցիչը բացառապես նկատի է ունեցել քրդերին։Իր գործընկեր Զարիֆը իր հրապարակային գնահատականում չի բացել ահաբեկիչ հասկացության փակագիծը։ Իրանը շատ ավելի զգայուն լինելու պատճառներ ունի իսլամական ծայրահեղականների նկատմամբ, ովքեր շիա մուսուլմաններին նկատում են անհավատներ։  Հիմա դրա մասին չի բարձրաձայնում, ինչը վկայում է Անկարայի հետ ընդհանուր շահերի գերադասումն ու այլ առաջնահերթությունների ընդգծումը»,- ասաց  Շահան Գանտահարյանը։ 
Նա հավելեց, որ տարածաշրջանում գործընթացները գնում են արագ տեմպերով։ «Արաբական ծոցի երկրների հետ Թել Ավիվի համաձայնությունների շարքը դեռևս չի ավարտվել։ Այս շղթայի հյուսման գործում Կատարը, որն ստանձնել է կատալիզատորի դեր, իր արտաքին քաղաքականության վեկտորներին ներառել է ինչպես Անկարան այնպես նաև Թեհրանը»,- մանրամասնեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
 
Նրա գնահատմամբ՝ լիբանանյան քաղաքական շուկայում զգացվում է Մոսկվայի ակտիվացումը։ «Լավրովի հանդիպումները թե՛ Լիբանանի վարչապետի, և թե Հեզբոլլահի ներկայացուցիչների հետ խոսում է ռուսական միջնորդության մասին։ Դա առերևույթ խոսում է Թեհրանի մի քայլ հետ կանգնելու մասին։  Վաշինգտոնի լարվածությունը Չինաստանի եւ Մոսկվայի հետ նոր բարձրակետեր է գրանցում, ինչը երրորդ  աստիճան է մղում Վաշինգտոն-Իրան լարվածության չափման միավորը։ Մշուշապատ են տարածաշրջանային գործընթացները։ Աշխարհակարգը, որ երկբևեռից անցում էր կատարել բազմաբևեռի, հիմա ավելի շուտ հատկանշվում է բևեռախառն իրավիճակով։  
Ռազմավարական առանցքների ձևավորման գործընթացներ են գնում շատ արագ։ Բազմառանցքային ռազմաքաղաքական դաշտերը իրար հակակշռելու գործողություններ են իրականացնում Չինաստանից մինչև Միջին Արևելք եւ Կովկաս։ Եվ այս առանցքային գոտիները ընկալվում են և համակարգվում փաթեթային տեսքերով։ Պատահական չէ, որ Անկարան մի քանի անգամ իր անդամակցած առանցքի աշխարհագրությունը ներկայացրեց Միջին Արևելքից մինչև Լիբիա և Կովկաս»,- եզրափակեց նա։ 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search