Artsakhpress

Վերլուծական

Ուշքի գալու և համաձայնության ժամանակն է

Պատերազմ բացառող իշխանությունը տասը տարի ժամանակ է ունեցել եւ դեպի խաղաղություն կես քայլ անգամ չի արել։

Ուշքի գալու և համաձայնության ժամանակն է

Ուշքի գալու և համաձայնության ժամանակն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Aliqmedia.am-ում պատմաբան, լրագրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ 
« Մտածում եմ, թե ո՞րն է համազգային դեգրադացիայի պատճառը: Ենթարկվել ենք ինչ-որ մոգական ուժի ազդեցությա՞ն, թե ինքնախաբեությա՞ն հետեւանք է, երբ այսօր տասնյակ հազարավոր մարդիկ անգիտանում են, թե ավերիչ պատերազմն ու հետեւանքներն անսպասելի, գրեթե բնական աղետի պես մի բան էին՝ պարզ երկնքում ճայթած ամպրոպ, ջրհեղեղ, երկրաշարժ, որ տեղի չէր ունենա, եթե իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանը չլիներ:
 
(Փաշինյանի մեղքերը բազում են, բայց դա առանձին քննության նյութ է):
 
Ի՞նչ է նշանակում, երբ երկրորդ նախագահն ասում է, որ եթե ինքը վարչապետ լիներ, պատերազմ չէր սկսվի: Մի կողմ թողնենք «բումերանգը»: Այսինքն, որպեսզի Ադրբեջանը չհարձակվեր, Հայաստանը չպե՞տք է նոր առաջնորդ ունենար: Թեկուզ եւ՝ Սերժ Սարգսյանին: Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը չի ասում՝ «եթե մենք լինեինք, մեր թիմը լիներ»:
 
Նա պատերազմի լինել-չլինելը պայմանավորում է իր իշխանությամբ, իրենով: Բայց պատերազմ բացառող իշխանությունը տասը տարի ժամանակ է ունեցել եւ դեպի խաղաղություն կես քայլ անգամ չի արել: Ոչ էլ՝ դեպի հաջորդ պատերազմի նախապատրաստություն: Ուղղակի՝ «քանի ես կամ, պատերազմ չի լինի»:
 
Իսկ հետո՞:
 
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ նա մի X պահի իշխանության վերադարձի հեռանկար է ունեցել: Դա պատերազմի հետ կա՞պ ունի: Կամ՝ ո՞րն է երաշխիքը, որ պատերազմի հետեւանքները նույնը կամ ավելի վատթար չէին լինի, եթե այն սկսվեր, ասենք, 2017 թվականի սեպտեմբերին: Եւ ինչո՞ւ 2020 թվականի սեպտեմբերին է սկսվել, ոչ թե 2014 թվականի օգոստոսին, երբ պատերազմի եւ հրադադարի պահպանման հավանականությունը շատ առարկայորեն ֆիվթի-ֆիվթի էր:
 
Այս եւ այլ հարցերի փոխարեն հանրությանը մղում են «դավաճան-փկիչ» երկընտրանքի փակուղի: Ողբերգության այսբերգի գոնե տեսանելի մասն անգամ ծածկում են քարոզչա-տեղեկատվական ճայթռուկների թունավոր ծխածածկույթով: Նման դեպքերի համար ղարաբաղցին ասում է՝ «բոլ եղավ մեզ էշի տեղ դնեք»:
 
Աշխարհը Հայաստանի վարչապետի, նախագահի նստավայրով եւ Բաղրամյան-Դեմիրճյանի լահմաջոյանոցներով չի ավարտվում: Կա օտարալեզու մամուլ, հեղինակավոր վերլուծական կենտրոններ կան, խորագիտակ փորձագետներ: Ի վերջո, Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտոնական հաստատություններն են ձանձրացել հայկական անմեղսունակությունից եւ մեզ բաց ազդակներ են հղում՝ ինչը, ինչպես եւ ինչու է տեղի ունեցել քառասունչորսօրյա պատերազմում:
 
Մոսկվան պաշտպանության նախարար Շոյգուի միջոցով ՀՓՇ բամբառակներից խլեց «Նիկոլը ծախել է Արցախը» խաղաքարտը, իսկ Արամ Գաբիրելյանովը պարզապես ոչնչացրեց երեկվա իր կուռքերին՝ ինստիտուցիոնալ ընդդիմությանը կոչելով «ձրիակերներ»: Այդպես է, վառված գործակալներին առաջինը մատնում են հավաքագրողները: Եթե Նիկոլ Փաշինյանը «թուրքական լրտես է»՝ չպետք է կասկածել, որ վաղը նրան կես կոպեկով կծախեն թուրքերը, որպեսզի ծածկեն գեոքաղաքական էպոխալ գործարքը:
 
Քաղաքականությունը ղումարբազություն չէ, ղուշբազություն չէ: Քաղաքականությունը ինտելեկտուալ էլիտաների մրցախաղ է, որ պաշտպանվում է ցանցային քարոզչությամբ եւ վերահսկող կապիտալի շարժերով: Բայց ամեն ինչ իմաստ ունի, եթե կա հաշվարկված նպատակ:
 
Ադրբեջանի համար դա ԼՂ շուրջ տարածքների վերադարձն էր: Ո՞րն էր Հայաստանի եւ Արցախի գործնականում իրացնելի նպատակը: Լեգիտիմացնել 1994 թվականի ստատուս-քվո՞ն: Ոչ: Հասնել նրան, որ Ադրբեջանը հրաժարվի՞ ԼՂ-ից: Թերեւս՝ այո, բայց քաղաքական իմաստով դա նույնն է, ինչ՝ ոչմիթիզհողականությունը, որովհետեւ տրամաբանությունը սա էր՝ կվերադարձնենք, եթե ճանաչեք ԼՂ անկախությունը: Իսկ Ադրբեջանը ԼՂ անկախությունը չէր ճանաչի եւ չի ճանաչի:
 
Սերբիան առայսօր Կոսովոն իրենն է համարում: Վրաստանը՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, Ուկրաինան՝ Ղրիմը… Օրինակներ էլի կան: Եւ այս համատեքստում արտառոց է հնչում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե այն, ինչ Արցախից փրկվել է, երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Այսինքն ի՞նչ, գործ ունենք քիուեսթյան «կրճատ տարբերակի՞» հետ: Ինչ-որ մեկին նախկին ԼՂԻՄ-ի տարածք + Լաչինի միջանցք-Հայաստան միավորումը ձեռնտու չի՞ եղել, համաձայնությունը պետք է կայանա Հադրութի ամբողջ շրջանի եւ երկու տասնյակից ավելի գյուղերի կորստյա՞ն գնով:
 
Երրորդ նախագահի, ինչպես նաեւ՝ երկրորդի, առաջինի ցանկացած միտք այսբերգ է: Տեսանելին կոնյունկտուրան է, բայց աներկբա է, որ պետության նախկին առաջնորդի նման ուղենշային հայտարարությունը նրա վրա մեծ պատասխանատվություն է դնում: Հետեւաբար, դա տեւական «տնային աշխատանքի» արդյունք է եւ, կարծես, որոշակիորեն հարաբերվում է ԼՂ հարցի շուրջ վերջին քննարկումներին:
 
Ի տարբերություն երրորդ նախագահի, Հայաստանի գործող իշխանությունը, որին համահունչ է պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը, առաջնահերթ է տեսնում նախկին ԼՂԻՄ տարածքային ամբողջականության վերականգնումը: Մտնում ենք հայեցակարգային բանավեճի նոր փու՞լ: Պատերազմի եւ խաղաղության միջեւ ընտրության դիմակայությունը բերեց աղետալի հետեւանքների: Այսօր հրամայական է Արցախի եւ Հայաստանի ապագայի հարցում կոնսենսուսը: Ռեսուրսները չափազանց սուղ են, որպեսզի մի մասը ծառայեցվի «միացում» տեսլականին, մյուսը՝ դեօկուպացիայի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով Արցախի կարգավիճակի որոշարկման նախագծին:
Ուշքի գալու եւ ներազգային համաձայնության ժամանակն է»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search