Artsakhpress

Հարցազրույց

Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության հետ, որը հնչել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ:

Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ. Աննա Նաղդալյան

Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ. Աննա Նաղդալյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԳՆ-ից:
Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից առաջ։ Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը այս հայտարարության առնչությամբ։
Պատասխան. Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո:
Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում։ Դատարանը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները եւ չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։ Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման։
Հավելեմ նաեւ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին եւ պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց, եւ նմանօրինակ հայտարարություններով ադրբեջանական կողմը վկայում է, որ միտումնավոր կերպով չի կատարում այդ եռակողմ հայտարարությունը:
Հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

Արցախում զինծառայող է մահացել

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Մահվան ելքով ավտովթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին

Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՀՀ ՊՆ

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search