Artsakhpress

Հարցազրույց

Մեր գլխավերեւում՝ սարի վրա, թուրքերն էին, ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր. Ալեքսեյ Բալայան

Այնքան հերոսներ են ապրում մեր կողքին, իսկ մենք նրանց հաճախ չենք ճանաչում և հավուր պատշաճի չենք մեծարում․․.Հերոսներ, որոնք կյանքի գնով կասեցրեցին մոլեգնող աղետը․ բառի բուն իմաստով․ խիզախումից մինչև կյանքը դնելով, առանց հետ նայելու․․․ Նման հերոսների շարքին է դասվում լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, ով արցախյան երկրորդ պատերազմի ամենաթեժ օրերին՝ խախտելով ԱՀ նախագահի հետ պայմանավորվածությունը, վտանգելով սեփական կյանքը՝ գերի է վերցրել սիրացի ահաբեկչի՝ ի ցույց դնելով աշխարհին, որ հայ զինվորի, Հայոց բանակի դեմ կռվում են մեծամասամբ վարձկան ահաբեկիչներ: Նշված սխրանքի համար Ալեքսեյ Բալայանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, պարգեւներից անմասն չեն մնացել նաեւ իր զինակից ընկերները:

Մեր գլխավերեւում՝ սարի վրա, թուրքերն էին, ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր. Ալեքսեյ Բալայան

Մեր գլխավերեւում՝ սարի վրա, թուրքերն էին, ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր. Ալեքսեյ Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ի՞նչպես է մեր տղաներին հաջողվել գերի վերցնել ահաբկչին, ինչպիսի՞նն էր պատերազմը՝ պատերազմի ողջ արհավիրքը սեփական մաշկի վրա զգացած մեր Հերոսի աչքերով «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել անձամբ լեգենդար հերոսին արժանի որդուց՝ ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԱՅԱՆԻՑ, ով պատմեց.
-Մեր աշխարհազորը  ձեւավորվել եւ սկսել է պայքարել Մարտակերտից, հետո, իրավիճակի թեժացման հետ կապված, կիսեցինք մեր՝ Վլադիրմիր Բալայանի անվան երեք հարյուր հոգանոց ջոկատը: Շուրջ ութսուն հոգով մենք առանձնացանք դեպի Կարմիր շուկա, որովհետեւ իրավիճակը այդ հատվածում շատ լարված էր, եւ լրացուցիչ օգնության կարիք կար հենց այդ կետում: Կարմիր շուկայում մենք մեր առաջին խրամատները գծեցինք եւ ողջ՝ մեզ վստահված ճակատով, դիրքավորվեցինք: Ինը օր մնացել ենք այնտեղ, օրը երկու-երեք անգամ թեժ մարտերի էինք բռնվում սիրացի ակաբեկիչների հետ: Ինչու եմ ասում սիրացի ահաբեկիչների, որովհետեւ հարյուր հոգուց բաղկացած ջոկատի իննսուն տոկոսը վարձկաններ էին:
-Պարոն Բալայան, ի՞նչպես Ձեզ հաջողվեց գերի վերցնել ահաբեկչին:
-Մեր հերթական մարտերի ընթացքում նրան նկատել էինք, վերջինս անտառում էր մենակ, վիրավոր ընկած: Իրենց լեզվով ալախ-ակբար էր կանչում, օգնություն խնդրում: Սկզբում մտածում էինք, որ հնարավոր է ծուղակ լինի, անգամ այդ օրը երեկոյան կապվեցի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ իրավիճակը ներկայացնելու, պատմեցի նաեւ, որ սիրիացի վարձկան է մեր առաջ անտառում: Նախագահը ասաց շատ լավ կլինի, որ կարողանանք վերցնել այդ վարձկանին, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե ովքեր են մեր դեմ կռվում, բայց նաեւ խորհուրդ տվեց, այսպես ասաց, ռիսկավատ չանեք, վտանգավոր է: Ամբողջ գիշեր տղաներով մտածում էինք, թե ինչ անենք, որ ճիշտ լինի, քանի որ կար տեսակետ տղաների մեջ, որ չի բացառվում, որ ծուղակ լինի: Առավոտ կանուղ յոթի կողմերը որոշեցինք որոշ խմբով առաջանալ եւ վերցնել այդ վարձկանին: Ամենաառաջինը մեր ջոկատից այդ վարձկանին մոտեցան Խաչատրյան Հարութը ու Բաղունց Արմենը, ապա Գարիկ Գալստյանը, որը նույն օրը զոհվեց: Իսկ եւս եւ Արթուր Մնացականյանը հսկում էինք շուրջբոլորը, որպեսզի գործողությունը հասցնենք իր նպատակին: Մեր գլխավերեւում սարի վրա թուրքերն էին, եւ ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր: Մեծ էր հավանականությունը, որ թշնամու թիրախում կարող էինք հայտնվել: 
-Երբ վարձկանը այլեւս Ձեր, այսպես ասած, ձեռքերում էր, ի՞նչ էր ասում, ի՞նչպես էիք հասկանում նրան:
-Երբ սկզբում բռնեցինք մեր ոտքերն էր համբուրում, լացում էր, հիստերիկություն անում: Իրենց լեզվով ասում էր, որ եկել են հստակ աշխատավարձով, ամեն հայի գլուխը հարյուր դոլար եւ նման այլ արտահայտություններ: 
-Պատերազմից հետո, հետաքրքրվե՞լ եք այդ ահաբեկչի ճակատագրով:
-Որքանով, որ ես եմ տեղյակ, հստակ չեմ կարող ասել, նա շարունակում է մնալ մեր երկրում: Ավելին, որպես ահաբեկիչ դատապարտվելու է: Նորից եմ կրկնում իմ ունեցած տեղեկություններով, նա որպես գերի չի հանձնվելու, որովհետեւ քննության ընթացքում նրան վերցնելու օպերացիային մասնակից անձիք գնացել եւ ցուցմունք են տվել, թե ինչպես է դեպքը եղել, որ հատվածում ենք նրանք վերցրել եւ նման մանրամասներ: 
-Պարոն Բալայան, ինքներդ անցել եք պատերազմի դաժան ճանապարհով, որն՞  էր ըստ Ձեզ նման՝ ցավալի ելքի պատճառը:
-Մի քանի երկրի շատ հզոր բանակներ են կռվել մեր դեմ՝ ամենաժամանակակից զենքերով: Վերջին երեսուն տարվա մեջ աշխարհում տեղի ունեցած ամենադաժան պատերազմն էր արցախյան երկրորդ պատերազմը, ինչ զենք ունեին օգտագործեցին հայի դեմ: Անհարին էր դիմակայել, եթե պատերազմը չկանգներ լինելու ցեղասպանություն: Ասածս կարող են փաստել այն տղաները, ովքեր մնացել են ռազմի դաշտում մինչեւ վերջին օրը: Իսկ ովքեր փախած էին, այսօր իրավունք են վերապահում մեծ-մեծ խոսել: Մեծ մասը ուզում էր պատերազմին մասնակից լինել հեռվից, երիտասարդության մեծ մասը, ովքեր պարտավոր էին կանգնել եւ մաչտչնչել մինչեւ վերջ՝ կամ փախնում էր կամ գլուխ պահում, այդպես չի լինում:  Պատկերացրեք, եթե Սմերչ տեսակի զենքը տրված էր, որ պետք է խփեին քաղաքի վրա, իրենք այդ զենքով մի քանի անգամ պոստի վրա էին խփում: Եթե չկանգներ  պատերազմը, հաջորդ օրը կորցնելու էինք Ստեփանակերտը, որից հետո շրջափակման մեջ կընկներ Մարտունին, որին հաջորդելու էր թուրքի մշտական ձեռագիրը՝ ցեղասպանությունը: Սա իմ կարծիքն է:
-Պարոն Բալայան, ցավոք, մենք ականատես եղանք, որ Ձեր եւ Ձեր ջոկատի տղաների սխրանքը որոշ անձիք, մեղմ ասած, փորձում են ստվերել: Ընդհուպ, որ նոյեմբերի մեկին Ձեր ջոկատին նահանջի հրաման է տրվել:
-Այո, շատ մեծ ցավ եմ ապրում, առավելեւս, որ որ այդ անհիմն բամբասանքները տարածվում են առանց մանրամասնություններին տեղյակ լինելու: Հենց նման կեղտոտ բամբասանքներն են ստեղծում պատերազմի մասին աղավաղված իրականություն: Ես չեմ ուզում անդրադառնալ այս ստին, առավելեւս, որ ճշմարտությունն ակնհայտ է: Ցանկանում եմ ընդգծել միայն, որ ոչ մեկը մեզ նահանջի հրաման չի տվել` ես դա ասում եմ, որպես ջոկատի հրամանատար: Իրականում նոյեմբերի մեկին տեղի է ունեցել հերթափոխ` մենք գնացել ենք Մարտունի, մեր փոխարեն Կարմիր Շուկա-Շեխեր դիրքը մեկ այլ ջոկատ է ուղարկվել: Եվ, վերջապես, ասվածս փաստում է նաեւ այն, որ  Կարմիր Շուկան հիմա էլ, փառք Աստծո  մեր վերահսկողության տակ է: Պարզապես շատ մեծ ցավ եմ, որ ոմանք ինչ-ինչ հանգամանքներից դրդված փորձում են խեղաթյուրել իրողությունները, այն էլ հիմա, երբ բոլորս, ինչպես երբեւէ պետք է համախմբված մեր երկրի կողքին կանգնենք:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Նախագահը ստորագրել է ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատման դիմումը

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել. նախարար

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search