ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Аzatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քովենիի հետ հանդիպման ժամանակ։
Իռլանդիան մաս չի կազմում 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրին, բայց միջնորդի դեր ունի փաստաթղթի իրականացման հարցում։ Ռոհանին կոշտ քննադատության է ենթարկել գործարքին մաս կազմող եվրոպական երկրներին` պնդելով, որ ի տարբերություն Թեհրանի` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան չեն իրականացնում ստանձնած պարտավորությունները։
Միակողմանիորեն խզելով Իրանի և գերտերությունների միջև կնքված պատմական համաձայնագիրը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «նոր թափով վերականգնել» էր Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները` ինչպես նաև սպառնալով պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Իրանի հետ։ Ի պատասխան` Իրանի իշխանությունները վերականգնել են միջուկային ծրագրի աշխատանքները: