Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարականով այսուհետ խստիվ արգելվում է դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը` բացառությամբ դատախազության բնականոն գործունեության ապահովման համար անհետաձգելի դեպքերի: