Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հեռախոսային բանակցությունները տեղի են ունեցել մարտի 4-ին:
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զանգահարել է Պատրուշևին
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության և ռազմավարական կայունության հարցերի առնչությամբ ռուս-ամերիկյան փոխգործակցության հեռանկարները:
Բանակցություններն անցկացվել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հավելել է մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ հեռախոսազրույցն է երկու պաշտոնյաների միջև: 2021-ի հունվարի վերջին Նիկոլայ Պատրուշևը, Ջեյք Սալիվանի հետ բանակցությունների ընթացքում, քննարկել էր «Հարձակողական զենքի կրճատման մասին» պայմանագրի երկարաձգումը և անվտանգության ոլորտում Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության զարգացման հեռանկարները: