Artsakhpress

Քաղաքական

Վարուժան Փամբուկչյանը Մինսկի խմբի անդամներին կոչ է արել ողջ պատասխանատվությամբ վերաբերվել ԼՂ հակամարտությանը

Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը մարտի 2-ի սումգայիթյան կոտորածների 33-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ:

Վարուժան Փամբուկչյանը Մինսկի խմբի անդամներին կոչ է արել ողջ պատասխանատվությամբ վերաբերվել ԼՂ հակամարտությանը

Վարուժան Փամբուկչյանը Մինսկի խմբի անդամներին կոչ է արել ողջ պատասխանատվությամբ վերաբերվել ԼՂ հակամարտությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս  մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: 
«1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական խմբավորումները հարձակվեցին քաղաքի հայ բնակչության վրա՝ սպանելով ու կողոպտելով նրանց տներն առանց ոստիկանության միջամտության: Հաջորդ օրը ՆԳՆ մի փոքր խումբ բռնությունը դադարեցնելու անհաջող փորձ արեց: Հաջորդ օրերին ռազմական դրություն հայտարարվեց և զինված ուժերը հայտնվեցին քաղաքի փողոցներում՝ հաստատելով կարգ ու կանոն: ԽՍՀՄ Գլխավոր դատախազի կողմից կազմված արձանագրության մեջ խոսվում է այդ հակամարտության ընթացքում իրենց կյանքը կորցրած 26 հայերի և 6 ադրբեջանցիների մասին:
Հակամարտության առաջնային պատճառը Ղարաբաղի ինքնորոշման շարժման սկիզբն է: Ի տարբերություն Օսմանյան կայսրությունում 1915-1920թթ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության, այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում և, մինչ օրս դրան հաջորդած տարիների ընթացքում Ղարաբաղում, այն իր արմատներն ունի այն համակարգում, որը ոչնչացրել է ռումինացիների կյանքը և ճակատագրերը Խորհրդային Միության կողմից գրավված ռումինական տարածքում: Խոսքը վերաբերում է ԽՍՀՄ ներքին սահմանների գծմանը` առանց հաշվի առնելու Միության քաղաքական հայեցակարգից բխող էթնիկական կառուցվածքը և էթնիկական ու կրոնական գաղափարի ժխտումը. ինտերնացիոնալի հայեցակարգը, որը հնացած է համարում էթնիկական և կրոնական հասկացությունները: Դրանց մերժումը հանգեցրեց ողբերգությունների բոլոր տոտոլիտար համակարգերում անկախ դրանց մոնո-էթնիկական կամ բազմաէթնիկական բնույթից, որ այդ ռեժիմները կիսում են:
Ղարաբաղյան հակամարտությունն ու Սումգայիթի ջարդերի նման բռնությունները չեն կարող լուծվել դրանց անտեսմամբ: Դրանք միայն, սերնդից սերունդ, հավերժացնում են ժողովուրդների և կրոնների միջևոչ ռացիոնալ ատելությունը՝ առանց հաշվի առնելու, որ ժողովուրդները բաղկացած են մարդկանցից, ովքեր նորմալ իրավիճակում կարող են համագոյակցել առանց խնդիրների: Այդ իսկ պատճառով, ծայրահեղ բռնություններով լի այդ պահի հիշողությունը չի կարող ինքնուրույն անհետանալ. այն բանից հետո, երբ դրանք հասնում են բռնի փուլի, դրանք հնարավոր չէ լուծել միայն ներգրավված կողմերի ջանքերով: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումը համապատասխան պատասխան է, պայմանով, որ այն պետք է արդյունքներ ունենա:
Ռումինիան հասկացավ, որ էթնիկ պատկանելությունը և կրոնների համատեղ գոյակցությունը առաջընթացի տարր է և ոչ թե հակամարտությունների գեներատոր: Եվ դա արտացոլված է այն փաստաթուղթում, որը հանդիսանում է Մեծ Ռումինիայի կառուցման հիմքը` Ալբա Յուլիայի հռչակագրում: Ամեն անգամ, երբ ժամանակավոր կառավարությունը շեղվում էր դրանից, ռումին ազգը կորցնում էր:
ԽUՀՄ ընդհանուր ճամբար ստեղծեց իր կազմում գտնվող ժողովուրդների համար` կամայականորեն տարածքներ հատկացնելով այս կամ այն «հանրապետություններին», որոնք դրա մասն էին կազմում և տապալեց այն` առաջացնելով հակամարտություններ, որոնք հավերժանալու վտանգ են ներկայացնում՝ առանց հստակ հորիզոնի: Հակամարտություններ, որոնք հավասարապես ոչնչացնում են բոլոր ճամբարների մարդկանց: Հակամարտություններ, որոնցից օգտվում են տարածաշրջանի գերտերությունները` (մեր դեպքում՝ Թուրքիան և Ռուսաստանը) հավասարակշռությունը թեքելով մեկ մի կողմ, մեկ` մյուս ու թեժացնելով հակամարտությունը, ինչպես վերջերս տեսանք, երբ ադրբեջանական բանակը զինվեց թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերով:
Այդ պատճառով մենք համարում ենք, որ Մինսկի խմբի միջնորդական գործընթացի արագացումը ամենակարևոր բանն է, որն այժմ պետք է արվի: Արևելյան Եվրոպայի տարածքը, որը գտնվում է Մերձավոր Արևելքի սահմանին, կրիտիկական նշանակություն ունի բուն Եվրոպայի կայունության համար, և եթե ոչ մարդասիրական, գոնե գործնական պատճառներով, այն պետք է հասնի երկարատև կայունության: Սգալով Սումգայիթում 33 տարի առաջ տեղի ունեցած բռնությունները և մտածելով այն ժամանակ զոհվածների և նրանց ընտանիքների մասին` կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին ողջ պատասխանատվությամբ վերաբերվել կոմունիստական ամբողջ շրջանի ընթացքում ծխացող հակամարտությանը, որը բռնկվել է 1988թ. և կարծես թե չի ավարտվում»,- ասված է հայտարարության մեջ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search