Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիեկոն Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է արցախյան հակամարտության ընթացքում գերի ընկած հայ կանանց հայրենիք վերադառնալու հնարավորությունը։
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
«Ես այսօր զրուցել եմ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, դիմել եմ նրան, որպեսզի այդ կանանց տուն վերադառնալու հնարավորություն ընձեռնվի։ Չէ՞ որ երբ խոսքը կանանց մասին է, դա հատկապես զգայուն հարց է, քանի որ դա ինչ-որ մեկի մայրիկն է, քանի որ երեխաներ կան։ Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այս խնդրանքին»,-ասել է Մատվիենկոն։